top of page

Ջրականից հայտնաբերվել է ևս 1 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Sep 11, 2021
1 min read


Ջրականից հայտնաբերվել է ևս 1 աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1663 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»։

 
 
 

Comments


bottom of page