top of page

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Apr 20, 2021
1 min read

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 19-ին իրականացված որոնումների ընթացքում, Արցախի փրկարարները հայտնաբերել եւ տարհանել են եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1544։

 
 
 

Comments


bottom of page