top of page

Ջրականի ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Jan 18, 2022
1 min read


Ջրականի ուղղությունից այսօր՝ հունվարի 18–ին, հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թեւում: Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել եւ հաստատվել է 1706 աճյուն: Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,– ասվում է Արցախի ԱԻՊԾ–ի տարածած հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page