top of page

Ջրականի շրջանում՝ դիրքային հատվածում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Aug 24, 2021
1 min read

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, որտեղ դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Զինծառայողի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից օգոստոսի 24-ի դրությամբ տարհանվել է ընդհանուր 1648 աճյուն:

 
 
 

Comments


bottom of page