top of page

Ջրականի շրջանից հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 1 հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Sep 4, 2021
1 min read

Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

 
 
 

Comments


bottom of page