top of page

Ջրականի շրջանից դուրս է բերվել մեկ զոհված զինծառայողի աճյուն

Aug 5, 2021
1 min read

Ջրականի և Մատաղիսի ուղղություններում այսօր՝ օգոստոսի 5-ին, տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն։

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկանում ենք, որ նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։

 
 
 

Comments


bottom of page