top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ջո Բայդենին զգուշացրել են Իրանի դեմ ցանկացած պատժամիջոցի չեղարկման մասին


Հանրապետական կոնգրեսականները նախագահ Ջո Բայդենին զգուշացրել են Իրանի դեմ ցանկացած պատժամիջոցի չեղարկման մասին՝ վարչակազմի՝ Թեհրանի հետ միջուկային ծրագրի հարցով բանակցությունները վերսկսելու ջանքերի ֆոնին:

Անցած շաբաթ ԱՄՆ նոր վարչակազմը հայտարարել է, որ ընդունել է Իրանի եւ 2015 թվականին միջուկային գործարք կնքած 5 այլ կողմերի հետ բանակցությունների հրավերը, որոնցից 2018 թվականին հրաժարվել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

«Վարչակազմի առաջարկած երկկողմ բանակցությունների համար որպես նախնական պայման պատժամիջոցների չեղարկման մասին ռեժիմի պահանջներն անբարեխիղճ են: ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի իրանական ռեժիմի վրա եւ թույլ չտա, որպեսզի իրեն թույլ համարեն: Պատժամիջոցների չեղարկումն ԱՄՆ-ին կմղի անկյուն եւ կզրկի Իրանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կարգավորելու հարցում ջանքերից»,-գրել են օրենսդիրները նամակում, որը նախաձեռնել է կոմիտեի ղեկավար Ջոն Կատկոն:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page