top of page

Ջո Բայդենը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը

Sep 28, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը՝ այն անվանելով «անվտանգ եւ արդյունավետ»:

Բայդենին ներարկել են Սպիտակ տանը՝ տեսախցիկների առաջ՝ վստահությունը բարձրացնելու եւ պատվաստումները խրախուսելու համար: «Ես 65 տարեկանից բարձր եմ, այդ պատճառով վերապատվաստվում եմ», - ասել է Բայդենը:

Անցյալ շաբաթ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնները թույլատրել են Pfizer-ով պատվաստել 65 տարեկան եւ բարձր տարիքի մարդկանց, ովքեր ունեն ուղեկցող հիվանդություններ կամ աշխատանքի ընթացքում վարակվելու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:

 
 
 

Comments


bottom of page