top of page

Ջիլ Բայդենը կարող է այցելել Տոկիո՝ մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Jun 30, 2021
1 min read

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը կարող է այցելել Տոկիո՝ հաջորդ ամիս մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հայտարարել է նրա ամուսինը՝ նախագահ Ջո Բայդենը:

«Մենք այժմ փորձում ենք լուծել դա», - Սպիտակ տանը նա այս մասին ասել է լրագրողներին:

Արարողությունը, որը նախատեսված է հուլիսի 23-ին, ստվերվել է կորոնավիրուսի համավարակով, որի պատճառով 2020 թվականի ամառային խաղերը տեղափոխվեցին այս տարի: Ընդունող երկիրը դեռ պայքարում է համավարակի դեմ:

Առաջիկա արարողությունը կանցկացվի առանց հանդիսատեսի եւ ընդհանուր օգտագործման ճանապարհներից դուրս:

 
 
 

Comments


bottom of page