top of page

Ջերմուկ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

  • Dec 29, 2022
  • 1 min read


Դեկտեմբերի 29-ին, ժամը 18:54-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։Պարզվել է, որ թափվել են մոտ 2 խմ քարեր, որից մոտ 0․5 խմ-ն՝ ճամփեզրին։Փրկարարները հեռացրել են ճամփեզրին թափված քարերը։

 
 
 

Comments


bottom of page