top of page

Ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Mar 21, 2021
1 min read

Հանրապետության տարածքում՝ մարտի 21-ի ցերեկը, 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 22-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

 
 
 

Comments


bottom of page