top of page

Ջասթին Թրյուդոն ինքնամեկուսացվել է կնոջ մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո

Mar 13, 2020
1 min read

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ կորոնոավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: The guardian-ը տեղեկացնում է, որ նա թեստ էր հանձնել Մեծ Բրիտանիա ճանապարհորդությունից հետո:

Սոֆի Գրեգուար Թրյուդոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել և ինքը կմեկուսացվի առաջիկա երկու շաբաթը: Նրա նախանշանները նկարագրվում են առավել մեղմ:


Կանադայի վարչապետի առողջական վիճակը դրական է գնահատվում, առանց նախանշանների, սակայն նրա գրասենյակը տեղեկացնում է, որ վարչապետը կաշխատի հեռակա կարգով առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Նյութի աղբյուր՝ Արմենպրես

 
 
 

Comments


bottom of page