top of page

Ջազ նվագախումբը գեղեցիկ գարնանային համերգ կներկայացնի

Mar 6, 2021
1 min read


Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա գարնանային գեղեցիկ համերգով: Մարտի 12-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) ունկնդիրը կվայելի գարնանային զարթոնքի, սիրո, գեդեցիկի, հույսի հույզերով տոգորված համերգային ծրագիր: Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կներկայացվեն Դյուկ Էլինգտոնի, Քուինսի Ջոնսի, Չիկ Կորեայի, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Ամիրխանյանի, Արմեն Հյուսնունցի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Համերգի «Դու պետք է հավատաս գարնանը» խորագիրը ոգեշնչված է ճանաչված կոմպոզիտոր Միշել Լեգրանի հայտնի երգից: Այդ երգը գրվել է 1967 թվականին Ժակ Դեմիի «Ռոշֆորի աղջիկները» ֆրանսիական ֆիլմի համար: Ի դեպ, այս մեղեդին նույնպես հնչելու է ջազ նվագախմբի համերգի ընթացքում:

 
 
 

Comments


bottom of page