top of page

Պրոֆեսոր Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ մեր բողոքը մակագրվել է. Վարդևանյան

Jun 19, 2021
1 min read

Պրոֆեսոր Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ մեր բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին: Այս մասին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Պրոֆեսոր Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ մեր բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին: Լրացուցիչ կտեղեկացնենք նիստի ժամի մասին:

Ի դեպ որոշել էինք լռության օր պահպանել, բայց հեռացող իշխանության ոչ մի ապօրինություն չնկատած դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ: Պարզապես տեղեկացնեմ, որ Դատախազության ու ՀՔԾ-ի համար տելեգրամյան իշխանական ալիքը Պրոֆեսորի ձերբակալելու ՄԻԱԿ հիմքն է: Լուրջ ենք ասում` տելեգրամյան ալիք…»,- գրել է նա:

 
 
 

Comments


bottom of page