top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պրոֆեսիոնալը կտրուկ դատողություններ չի անի այն հարցերում, որոնցից չի հասկանում. փաստաբան


Համապատասխան դիրքորոշում են հայտնել առաջին ատյանի դատարանը, ՍԴ-ն, ՄԻԵԴ Մեծ պալատը, Վենետիկի հանձնաժողովը: Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ «Հայելի»-ի հետ զրույցում մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին: «Եվ դրանք լիովին համընկնում են մեր գնահատականների հետ, որ տվել ենք դեռեւս 2018 թվականին: Հուսով եմ, որ ոչ մեկի մտքով չի անցնի որոշումը կասկածի տակ դնել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ կրթված, խելացի մարդը, իրավաբան չլինելով, այս վեճում ընդունում է ի դեմս ՍԴ-ի պրոֆեսիոնալների իրավացիությունը: Հակառակը՝ տգետները, իրավաբան չլինելով, ասում են, որ բոլորը սխալվում են՝ ե՛ւ ՍԴ-ն, ե՛ւ ՄԻԵԴ-ը, ե՛ւ Վենետիկի հանձնաժողովը: «Պրոֆեսիոնալը կտրուկ դատողություններ չի անի այն հարցերում, որոնցից չի հասկանում: Այդպես են վարվում տգետները, ընդ որում՝ կատարում են տիեզերական մասշտաբի եզրահանգումներ»,- նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը, հայտարարել էր, որ ՍԴ-ն չի կայացել որպես ինստիտուտ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page