top of page

ՊՎԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

Sep 11, 2021
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին ազատել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից», - նշված է որոշման մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում է ներկայացրել պաշտոնից ազատելու վերաբերյալ։

 
 
 

Comments


bottom of page