Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Nov 16, 2021
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլը։
«Հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն այդ կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Comments