Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Մոսկվայում
Aug 30, 2020
1 min read

Բելառուսի ու Ռուսաստանի նախագահները հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ընթացքում նախ Պուտինը շնորհավորել է իր գործընկերոջը տարեդարձի կապակցությամբ, ապա քննարկել ակտուալ հարցեր: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը:
«Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել Մոսկվայում», - ասվում է հաղորդագրությունում:
Մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել են, որ զրույցի ընթացքում նախագահները «հաստատել են ռուս-բելառուսական դաշինքն առավել ամրապնդելու և բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ տրամադրվածությունը»:




Comments