top of page

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակն Անդրկովկասում, Սիրիայում եւ Լիբիայում

Jan 2, 2022
1 min read

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները եւ հաստատել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը, հայտնում է Կրեմլի կայքը։

«Շոշափվել են նաեւ միջազգային թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավականորեն ձեւակերպված համաձայնագրերի մշակման մասին հայտնի առաջարկները, իրավիճակն Անդրկովկասում, սիրիական եւ լիբիական կարգավորման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։

 
 
 

Comments


bottom of page