top of page

Պուտինն ու Ասադը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Feb 25, 2022
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որն իր աջակցությունն է հայտնել Դոնբասի պաշտպանության համար Ռուսաստանի կողմից անցկացվող հատուկ ռազմական գործողությանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Սիրիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի հետ։ Սիրիայի նախագահը վճռական աջակցություն է հայտնել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար՝ միաժամանակ դատապարտելով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ապակայունացնող քաղաքականությունը, որը ժամանակին հանգեցրել է Մերձավոր Արեւելքում իրավիճակի լուրջ դեգրադացման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page