top of page

Պուտինն Ալիևի հետ քննարկել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքները

Apr 9, 2022
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որի ընթացքում քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի տարածած հաղորդագրությանը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաեւ ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները։ «Պուտինի եւ Ալիեւի զրույցում ընդգծվել է ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք կատարման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 
 
 

Comments


bottom of page