Պուտինի դեմ պատժամիջոցներով Արևմուտքը ցույց է տվել, որ պատրաստ է ցանկացած հիմարության. Պեսկով
Apr 3, 2022
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ սահմանված անձնական պատժամիջոցները դուրս են ողջամտության սահմաններից: Ինչպես Россия-1 հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տարիներ առաջ ինքը չէր էլ կարող նման բան պատկերացնել: «Դրանից հետո, այն բանից հետո, որ պատժամիջոցներ են սահանվել մեր նախագահի դեմ, հավանաբար, արդեն ստացվում է, որ նրանք պատրաստ են ցանկացած հիմարության»,- ընդգծել է Պեսկովը: Նախօրեին Белорусь-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել էր, որ Պուտինն ազգային բրենդ է դարձել: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ նա վայելում է բնակչության ավելի քան 80 տոկոսի աջակցությունը, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:




Comments