Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
May 7, 2020
1 min read

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թարմփը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։
Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջընթացը։
Բացի այդ, ինչպես նշել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, Թրամփը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է զինատեսակների նկատմամբ արդյունավետ վերահսկողությանը, ինչը միավորում է ոչ միայն Ռուսաստանին, այլև Չինաստանին։ Նա նշել է, որ ԱՄՆ պատրաստ է ապագա քննարկումներին՝ զինվելու թանկ մրցավազքից զերծ մնալու նպատակով։
Միաժամանակ, Կրեմլում ընդգծել են, որ Պուտինը և Թրամփը շնորհավորանքներով են փոխանակվել ֆաշիզմի դեմ պայքարում տոնած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ։




Comments