top of page

Պուտինը և Էրդողանը քննարկել են Իդլիբում իրավիճակի կայունացման քայլերը. Կրեմլ

Apr 1, 2020
1 min read

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ: Այդ մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ երկու երկրների նախագահներն արծարծել են նաև լիբիական հիմնախնդիրը:


Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային թեմաները:

 
 
 

Comments


bottom of page