top of page

Պուտինը Վիեննայի ահաբեկչությունն անվանել է դաժան ու ցինիկ հանցագործություն

Nov 3, 2020
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին ու կանցլեր Սեբաստիան Կուրցին ցավակցական հեռագիր է հղել Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո՝ այն որակելով դաժան ու ցինիկ հանցագործություն, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ ղեկավարը խստորեն դատապարտել է այս դաժան և ցինիկ հանցագործությունը, որը հերթական անգամ հաստատել է ահաբեկչության անմարդկային էությունը: Պուտինը վստահություն է հայտնել, որ ահաբեկչության ուժերին չի հաջողվի որևէ մեկին վախեցնել ու թշնամանք սերմանել»,- ասված է հեռագրում:

 
 
 

Comments


bottom of page