top of page

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Aug 3, 2021
1 min read

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

«Հուսով եմ, որ Ձեր կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Մեր կողմից, մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ», – ընդգծել է Պուտինը:

Բացի այդ, ՌԴ նախագահը առողջություն և բարեկեցություն է մաղթել Փաշինյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը` Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,- ասված է նախագահի հրամանագրում:

 
 
 

Comments


bottom of page