top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պուտինը նշել է ԵՏՄ երկրների փոխադարձ առևտրի աճի մասին


Եվրասիական տնտեսական միության երկրների փոխադարձ ապրանքաշրջանառությունը այդ միավորման գոյության ժամանակահատվածում աճել է ավելի քան մեկ երրորդով, չնայած որոշ կանխատեսումներին՝ միության երկրների բաժինը մեծացել է նաեւ Ռուսաստանի արտաքին առեւտրում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԵՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հիշեցրել է, որ այս միավորումը ստեղծվել է 6 տարի առաջ:

«Այս ժամանակահատվածում, չնայած բարդ արտաքին կոնյունկտուրային, հաջողվել է շատ բան անել: Այսպես՝ 2019 թվականին միության պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2015 թվականի համեմատությամբ աճել է 35 տոկոսով եւ կազմել է 61,6 մլրդ դոլար: Չնայած որոշ կանխատեսումներին՝ մեծացել է նաեւ ԵվրԱզԷՍ-ի երկրների բաժինը Ռուսաստանի արտաքին առեւտրում՝ 2015 թվականի 7,8 տոկոսից հասնելով 2020 թվականին մինչեւ 8,6 տոկոսի»,- հայտնել է Պուտինը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page