top of page

Պուտինը հաստատել է հրդեհների մարման հարցում Թուրքիային օգնության տրամադրումը

Jul 31, 2021
1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է հրդեհների մարման հարցում Թուրքիային օգնության տրամադրումը: Այս մասին նա հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Էրդողանը ջերմորեն ողջունել է տրամադրված աջակցությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ նախագահներն անդրադարձել են նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի բազմակողմ համագործակցությանը:

 
 
 

Comments


bottom of page