top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը տեսակապի միջոցով


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը տեսակապի միջոցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Բանակցությունների ընթացքում ակնկալվում է, որ ՀԱՊԿ երկրները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր: Ամենակարեւոր խնդիրներից մեկը կլինի իրավիճակը Աֆղանստանում եւ դրա ազդեցությունը կազմակերպության պետությունների անվտանգության վրա: Գագաթնաժողովի ավարտին նախատեսվում է ընդունել հռչակագիր եւ ստորագրել խաղաղապահությանը վերաբերող փաստաթղթեր, ապահովել ՀԱՊԿ զորքերի գործունեությունը եւ արագ արձագանքման հավաքական ուժերին վերազինել ժամանակակից զենքով, ռազմական եւ հատուկ տեխնիկայով եւ հատուկ միջոցներով: Առաջնորդները կքննարկեն նաեւ կազմակերպության 2022 թվականի բյուջեն:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page