Պուտինը Լուկաշենկոյի և Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կողմերը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը հանդարտվելու եւ նորմալանալու միտում ունի»,- ասված է հաղորդագրության մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահ, Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է կազմակերպում։ Ավելի վաղ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Պուտինին առաջարկել էր Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի տեսաժողովի ձեւաչափով զրույց անցկացնել՝ ՀԱՊԿ ղեկավարների միջեւ։ «Աջակցություն է հայտնվել մոտ ապագայում տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի առաջարկին։ Նիկոլ Փաշինյանն հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այս միջոցառման կազմակերպմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։




Comments