top of page

Պուտինը ԱՊՀ-ն անվանել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղություններից մեկը

Dec 25, 2020
1 min read

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) Ռուսաստանի աաշխատանքի ամենակարեւոր ուղղություններից մեկն է արտաքին քաղաքականության ուղղու վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եկեք Անվտանգության խորհրդի մշտական անդամների խորհրդակցության այսօրվա հանդիպմանը քննարկենք իրավիճակը, որը ստեղծվել է ԱՊՀ հարթակում: Սա արտաքին քաղաքականության ուղու վրա ամենակարեւոր ուղղություններից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը»,- ասել է Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմում Անվտանգության խորհրդի մշտական անդամների խորհրդակցության ժամանակ:

Նա նշել է, որ ԱՊՀ երկրները Ռուսաստանի համար ամենամերձավորն են, «պետություններ են, որոնց հետ մեզ շատ բան է կապում՝ երկար տարիներ, տասնամյակներ, իսկ երբեմն անգամ մեկ պետության մեջ լինելու հարյուրամյակներ»:

 
 
 

Comments


bottom of page