top of page

Պոլսո Հայոց պատրիարքը Հռոմում հանդիպել է հայ կաթոլիկ եկեղեցու նորընտիր պատրիարքի հետ

Oct 12, 2021
1 min read

Հռոմում գտնվող Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանն ու նրան ուղեկցողներն այցելել են հայկական Լեւոնյան վարժարան։

Ինչպես տեղեկացնում է հայկական «Ակոս»–ը, Պոլսո Հայոց պատրիարքը Հռոմում այցելել է հայկական կաթոլիկ եկեղեցուն պատկանող Լեւոնյան վարժարան եւ Սուրբ Նիկողայոս եկեղեցի։

Լեւոնյան վարժարանում Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը հանդիպել է հայ կաթոլիկ եկեղեցու նորընտիր պատրիարք Ռաֆաել Մինասյանի հետ։

 
 
 

Comments


bottom of page