Պոլիկլինիկաներում մարդիկ բժշկի կողմից նշանակված դեղերը չեն ստանում. ՀՀ ՄԻՊ
May 6, 2021
1 min read

Ազգային ժողովի նիստին ՄԻՊ գրասենյակի կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ասաց. «Հասարակության տեղեկացվածության մակարդակը շատ ցածր է: Պոլիկլինիկաներում մարդիկ բժշկի կողմից նշանակված դեղերը չեն ստանում: Նրանց հիմնականում տրվում են դրանց փոխարինողները»:
Օմբուդսմենը շեշտեց, որ քաղաքացիների զգալի մասը պարզապես խուսափում է պոլիկլինիկաների ծառայություններից՝ բացատրելով դա անվստահությամբ եւ այնտեղ մատուցվող բժշկական օգնության անարդյունավետությամբ:




Comments