top of page

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Sep 13, 2019
1 min read

Աշխատանքային խորհրդակցութուն ՀՀ ՊՆ վարչական համալիրում Սեպտեմբերի 24-ից մեկնարկող ռազմավարական զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում այսօր ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն: ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների և ուժային կառուցների ներկայացուցիչներ, մարզպետներն ու Երևանի քաղաքապետը: Խորհրդակցության ընքացքում քննարկվել են ռազմավարական զորավարժության շրջանակում պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը վերաբերող հարցերը, հանգամանալից ներկայացվել է զորավարժության ծրագիրը, դրա առանձնահատկություններն ու նպատակները: Խորհրդակցության ավարտին ԶՈՒ ԳՇ պետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

 
 
 

Comments


bottom of page