top of page

ՊՆ-ում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ. Արծրուն Հովհաննիսյան

Oct 9, 2019
1 min read

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստ։ Նիստի ընթացքում որոշում կայացվեց աշխատանքներ իրականացնել` հիմնադրամի շահառուների ցանկն էապես ընդլայնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է 2020-ի հունվարի 1-ից փոխհատուցել նաև մինչև 1998-ը տեղի ունեցած դեպքերի հարազատներին: Հիշեցնեմ, որ մինչ այժմ փոխհատուցումը տարածվում էր մինչև 2008-ը տեղի ունեցած դեպքերի վրա: Հիրավի` չափազանց կարևոր որոշում` հազարավոր ընտանիքների համար»:

 
 
 

Comments


bottom of page