top of page

ՊՆ-ում ներկայացվել է ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը

Oct 18, 2021
1 min read

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի, վերջինիս դրույթների իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որնՆիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը, քննարկվել հայեցակարգի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի միջոցառումները:

Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նիստի մասնակիցներին հանձնարարականներ է տվել բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացի ամփոփման և հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

 
 
 

Comments


bottom of page