top of page

ՊՆ նախարարը ՄԻՊ-ին ներկայացրել է 3 զինծառայողներին մահացած հայտնաբերելու դեպքի հետ կապված իրավիճակը

Aug 19, 2021
1 min read

Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Մարդու իրավունքների պաշտանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախարարը Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետեւանք է:

Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացազ զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ:

Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

 
 
 

Comments


bottom of page