ՊՆ-ն մրցույթ է հայտարարում. Ովքեր կարող են մասնակցել
May 16, 2022
1 min read

Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Նախարարությունից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել 2022թ․ ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2022թ․-ի հունիսի 19-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416:




Comments