top of page

ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի տարածած լուրերը

May 21, 2022
1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 20-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- հայտնում է ՊՆ-ն:

 
 
 

Comments


bottom of page