top of page

ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը

Nov 26, 2020
1 min read

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոթքի հանքավայր։


Լուրեր են շրջանառվում, որ ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք, և աշխատակիցներին ժամանակ են տվել դուրս գալու համար:

«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը, չեն համապատասխանում իրականությանը»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։


Սոցցանցերում տեսանյութ է տարածվում և նշվում, որ ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասները և առաջ շարժվել մինչև Սոթքի հանքավայր:




 
 
 

Comments


bottom of page