top of page

ՊՆ զրահափոխադրիչի գլորվելու հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս 4-ը տեղափոխվել են զինհոսպիտալ

May 21, 2021
1 min read

2021թ. մայիսի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ՄՏԼԲ տեսակի զինտեխնիկան մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, Սիսիան-Մուծք ճանապարհի 15 կիլոմետրի հատվածում, դուրս է եկել ճանապարհից և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով տեխնիկայի մեխանիկ-վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ տեխնիկայում գտնվող երեք պարտադիր ժամկետային զինծառայողները և զորամասի զրահատանկային ծառայության պետը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:


Կատարվում է նախաքննություն:

 
 
 

Comments


bottom of page