Պղինձն էժանանում է
Dec 30, 2021
1 min read

Հինգշաբթի առավոտյան պղնձի գինը նվազում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 0,36%-ով՝ հասնելով 4,3995 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի օրվա արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսում առաքմամբ աճել է 1,18%-ով՝ մինչեւ 9680,5 դոլար, ալյումինի արժեքը նվազել է 0,93%-ով՝ մինչեւ 2810,5 դոլար, ցինկի արժեքը՝ 2810,5 դոլար:




Comments