top of page

Պղինձը թանկանում է

May 31, 2022
1 min read


Գարնան վերջին օրը պղնձի գինն աճում է Չինաստանում գործարար ակտիվության ինդեքսի (PMI) տվյալների հրապարակումից հետո, որոնք արդյունաբերական մետաղների այս խոշորագույն ներկրողի տնտեսական իրավիճակի բարելավում են ցույց տվել, վկայում են աճուրդների տվյալները: Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.4 տոկոսով՝ մինչեւ 4.351 դոլար մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երկուշաբթի պղնձի մեկ տոննայի գինն աճել է 0.89 տոկոսով` մինչեւ 9543 դոլար, ալյումինինի գինը` 0.59 տոկոսով` մինչեւ 2888.5 դոլար, ցինկինը՝ 1.48 տոկոսով` մինչեւ 3900.5 դոլար։

 
 
 

Comments


bottom of page