top of page

ՊՀԹ-ն հանդիսատեսի հետ շփման նոր ձև է գտել. (Տեսանյութ)

May 1, 2020
1 min read

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ: Մեկուսացման այս օրերին պատանիների սիրելի թատրոնը շփման նոր ձև է գտել իր հանդիսատեսի հետ, որպեսզի դպրոցականները՝ օգտագործելով այս հրաշալի ԴԱՍԱՄԻՋՈՑԸ, տանը նստած էլ ավելի մոտ լինեն թատրոնին: Երեկ՝ ապրիլի 30-ին, առաջին անգամ հանդիսատեսին հնարավորություն է տրվել տեսազանգի միջոցով շփվել «Վերջին ուսուցիչը» ներկայացման դերասանների՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի և Մարիամ Ղազանչյանի հետ, ովքեր էլ սիրով պատասխանել են Մասիս քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտներին հետաքրքրող հարցերին: ՊՀԹ-ի ստեղծագործական թիմը վստահեցնում է՝ այս օրերին եւս թատրոնը շարունակում է ամրապնդել կապն իր սիրելի հանդիսատեսի հետ, ԹԱՏՐՈՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԴԵՌ ԱՅՍՔԱՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՉԻ ԵՂԵԼ: Սա հրաշալի առիթ է՝ երեխաներին ծանոթացնելու թատրոնի ներկայացումներին, վաստակաշատ և տաղանդավոր դերասանների հետ:


ՊՀԹ մամուլի ծառայություն


 
 
 

Comments


bottom of page