top of page

Պերուի վարչապետը հրաժարական է տվել պաշտոնը ստանձնելու չորրորդ օրը

Feb 6, 2022
1 min read

Շաբաթ Պերուի վարչապետ Էկտոր Վալեր Պինտոն հայտարարել է իր հրաժարականի մասին տեղական մամուլում տեղեկատվության հրապարակումից հետո, ըստ որի՝ 2016 թվականի նրա տիկինը մեղադրել էր նրան իր եւ դստեր նկատմամբ ընտանեկան բռնության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես խոստովանում եմ պարտությունը, որն ինձ հասցրել են Պերուի թերթերը, որոնք կապված են ծայրահեղ աջակողմյա ուժերի հետ,-հայտարարել է նա պետական հեռուստատեսության եթերում:-Մեղադրանքները հիմնված են կեղծ տեղեկատվության վրա: Ես պատրաստվում եմ դիմել դատարան այն մարդկանց դեմ, որոնք հայտարարել են, որ դա ճշմարտություն էր»: Երեքշաբթի Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն անցկացրել էր նոր վարչապետի երդմնակալությունը, որը դարձել էր կառավարության երրորդ ղեկավարը նախորդ տարվա հուլիսին նախագահի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո:

 
 
 

Comments


bottom of page