top of page

Պետք է փորձենք հանգստություն բերել մեր հասարակությանը. Ռոբերտ Քոչարյան

May 30, 2021
1 min read

Այսօր՝ մայիսի 30-ին, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հնչել են մի շարք հարցեր՝ կապված կրթական համակարգի, ոռոգման ջրերի, հանրության բարոյահոգեբանական վիճակի, պարգևավճարների, աղանդների և արտասահմանյան ֆինանսական ռեսուրսներով գործող կասկածելի ՀԿ-ների, պատերազմի հետևանքով Արցախից փախստական դարձածների սոցիալական խնդիրների վերաբերյալ։

«Անհրաժեշտ է երկրի ընդհանուր միջավայրը փոխել, որովհետև մեզ մոտ նյարդային մթնոլորտ է տիրում։ Պետք է փորձենք հանգստություն բերել մեր հասարակությանը։ Վերջերս Մոսկվայում ինձ գիրք են նվիրել, դեռ չեմ հասցրել կարդալ, բայց վերնագրին նայեցի՝ «Нервные государства»։ Առաջին ցանկությունս էր վերնագրի տակ գրել՝ Հայաստան, որովհետև Հայաստանն այսօր հենց այդ վիճակում է, և սա լավ վիճակ չէ։ Մենք այսօր մասնակցում ենք ընտրություններին, որ երկիրը հանենք այս վիճակից, որովհետև նման իրավիճակում մարդ դառնում է իռացիոնալ, սկսում է չընկալել և չընդունել տրամաբանական բաներ։ Պետք է հանգստություն բերենք։ Մարդկանց գլուխներում շփոթություն է առաջանում, որն ամեն քաղաքացի չի կարող հաղթահարել։ Այս ներվայնությունը գալիս է վերևից՝ երկրի ղեկավարությունից»,- հանրության հոգեբանական վիճակին վերաբերող հարցին ի պատասխան՝ ասել է Ռոբերտ Քոչարյանը։

 
 
 

Comments


bottom of page