top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պետք է շարունակել ԼՂ հարցով առարկայական բանակցությունները. ԵԱՀԿ նախագահ


ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Ալբանիայի վարչապետ և արտգործնախարար Էդի Ռաման բացման խոսքում անդրադարձել է նաև Արցախի հարցին: «Լեռնային Ղարաբաղում ծավալվեցին արյունալի իրադարձություններ, որոնց պատճառով եղան մարդկային զոհեր: Մարտական գործողություններն այժմ դադարեցվել են: Այժմ ժամանակն է իրագործելու ստանձնած պարտավորությունները: Ես իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն բանակցային գործընթացի վերսկսմանը: Այժմ պետք է շարունակել առարկայական բանակցությունները՝ հավատով, որ ձեռք կբերվի պայմանավորվածություն՝ հակամարտության համակողմանի, երկարատև և խաղաղ կարգավորման համար»,- ասել է Ռաման: Հիշեցնենք, որ այսօր է Ալբանիայի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՀԿ անդամ 57 երկրի արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Նիստը նախատեսվում էր անցկացնել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն COVID-19-ի համավարակի պատճառով այն կազմակերպվում է առցանց: Դեկտեմբերի 3-ին և 4-ին նախարարները կքննարկեն ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցեր, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նախատեսված է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page