Պետք է թուրքական ապրանքների առջև դուռը փակենք. Ռոբերտ Քոչարյան

Այստեղ պետք է հաշվարկ արվի եւ ասվի՝ դուք այս չափով սուբսիդավորում եք, ուրեմն մաքսատուրքը պետք է լինի այս չափի, որ մեր արտադրողը պաշտպանված լինի: Իսկ թուրքականի առջեւ կոպիտ ասած, պետք է քաղաքական հարցը դնենք ու դուռը փակենք ու ասենք՝ մեր շուկայից յան տուր: Այս մասին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
Սա ամենից հեշտ լուծվող հարցն է, ուղղակի կամք է պետք դրսեւորել ու վերջ: Մենք թուրքական ապրանքների ու Թուրքիայի նկատմամբ որեւէ պարտավորություն չունենք: Սա միանգամից լուծվող հարց է: Հա, 1-2 ներմուծող տուժելու են, թող տուժեն»,-ասաց նա:
Քոչարյանը նաեւ հիշեցրեց, որ իր կառավարման 10 տարի անփոփոխ են եղել էլենտրաէներգիայի եւ գազի գները, ինչը ներդրումների, բիզնեսի համար կայուն մթնոլորտ էր ստեղծում:




Comments