top of page

Պետությունն անսպառ չէ, որ ինչքան ուզես հանձնես, ծախես, բայց դեռ հանձնելու և ծախելու բան մնա. Թևանյան

Jul 17, 2021
1 min read


Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետությունն ընտանեկան բիզնես չէ, որ փողատերերին շանտաժ անելով ու փող պոկելով պահես։ Պետությունն անսպառ չէ, որ ինչքան ուզես հանձնես, ծախես, բայց դեռ հանձնելու և ծախելու բան մնա։ Դիակների հաշվին, բնականաբար։ Պետությունը բամբասկոտ թերթ չէ, որ, այսպես կոչված, ոչ պաշտոնական աղբյուրներին հղում անելով լուր հրապարակես։ Եվ դա այն դեպքում, երբ ոչ պաշտոնական աղբյուրը բոլորի հայտնի պաշտոնյան է` թշնամի պետության նախագահը, կիրթ ու կառուցողական հռչակված Ալիևը, ով ամեն ինչ բացահայտ է անում։

 
 
 

Comments


bottom of page