top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պետությունը կվճարի Արցախյան պատերազմի մասնակից ուսանողների ու մասնակիցների զավակների ուսման վարձը


Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակիցների ուսանող զավակների երկրորդ կիսամյակի ուսման վարձը կառավարության կողմից կփոխհատուցվի։ Դեկտեմբերի 3-ին կառավարության նիստում այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համապատասխան որոշումը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ։ «Ես հույս ունեմ, որ կառավարության հաջորդ նիստին մենք արդեն որոշումը դե յուրե կընդունենք, բայց այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր բուհերում պիտի չառաջանա, մինչ գումարները կփոխանցենք»,-դիմելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանին՝ ասաց Փաշինյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page